Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
09.02.2018 | 07:03

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երևանում գտնվող՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա): Նախատեսված է նրանց հանդիպումը նաև նախագահ Սերժ Սարգսյանի հետ:


Միջնորդները Երևան են ժամանել Բաքվից, որտեղ հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Համանախագահները կայցելեն նաև Լեռնային Ղարաբաղ:

Դիտվել է՝ 799

Մեկնաբանություններ